Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը չի հաջողվել պատասխան ստանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հաղորդակցությունների բացման շրջանակում ավտոճանապարհային երթուղիների վերաբերյալ:
«Հաղորդակցությունների բացումը խաղաղության պայմանագրի մաս չէ: Ըստ էության, այն արդեն պետք է տեղի ունեցած լիներ, քանի որ դա 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունն է, որը, սակայն, մինչ այժմ չի կատարվել»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Ալիևը նշել է, որ «ցավոք, երբ ես այսօր դիմեցի Հայաստանի վարչապետին՝ առաջարկելով ի վերջո ներկայացնել ավտոճանապարհների երթուղին, կրկին չկարողացա նրանից պատասխան ստանալ»:
«Դա արդեն ծիծաղելի չէ: Բոլորը գիտեն՝ որտեղով պետք է անցնեն երկաթուղային և ավտոճանապարհները: Մենք չենք հասկանում՝ ինչու մեզ չեն ցանկանում սեփական կամքով անցում տրամադրել դեպի Նախիջևան: Սեփական պարտավորությունները խախտելը, իհարկե, ամոթալի փաստ է: Բայց մենք առայժմ ցուցաբերում ենք համբերություն և զսպվածություն: Համոզված եմ, որ մենք կհասնենք ցանկալիին. լավ կլիներ, որ դա տեղի ունենար ոչ թե ուշ, այլ շուտ»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ