Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից:
«Հայկական զինված ուժերը մինչ օրս դեռ դուրս չեն բերվել մեր տարածքից: Մենք պահանջում ենք դա: Ճիշտ է, նրանց մի մասը դուրս է բերվել, բայց նրանք դեռ ներկա են մեր հողում, և մենք սպասում ենք, որ դրան պետք է վերջ դրվի»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ այսօրվա դրությամբ միջազգային հանրությունն արդեն գիտակցում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: «Այսօր միջազգային հանրությունը ոչ միայն հասկանում է, այլև բարձրաձայնում է այն ճշմարտությունը, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում նրանց ճակատագիրը և նրանց հետագա կյանքը քննարկել որևէ երկրի, այդ թվում Հայաստանի հետ: Դա մեր ներքին գործն է»,- ասել է Ալիևը:
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում ապրող հայերը» կունենան նույն իրավունքները, ինչ երկրի մյուս քաղաքացիները: «Ամեն դեպքում նրանք կարող են վստահ լինել, որ նրանց ինտեգրված կյանքն ադրբեջանական հասարակությունում շատ ավելի լավը կլինի, քան ներկայիս կյանքը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ