Թուրքիան և Հայաստանը կարող են հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում», և հիմա շփումները պետք է շարունակվեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ