Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ:
«Եթե հայկական կողմը կամք ունենա, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: Ժամանակը գնում է: Չնայած ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը հաջողություն չունեցավ, ես կարծում եմ, որ այն դրական քայլ էր: Կարծում եմ՝ եթե առաջիկայում որոշում կայացվի, եթե կողմերն աշխատանքային խմբի շրջանակում սկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, ապա մինչև տարեվերջ մենք կարող ենք հանգել պայմանավորվածությունների»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ը հարցեր չունեն խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների շուրջ: «Այսօր Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես տեսա, որ այդ հինգ սկզբունքներն ընդունելի են: Դա բնական է, քանի որ մենք ոչ մի նոր բան չենք հնարում: Դրանք այն սկզբունքներն են, որոնց վրա հենվում են երկրները, երբ փորձում են կարգավորել հարաբերությունները»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ Ֆրանսիայի նախագահի թվիթերյան էջից