Այսօր մեկնարկեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Վարշավայի համալսարանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի հետազոտությունների կենտրոնի եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կողմից կազմակերպված «Արդի հայ թատրոն. նոր միտումներ եւ հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով առաջին միջազգային գիտական երկօրյա նստաշրջանը։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Մոսկվինը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը եւ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը:
Կարդացեք նաև
Գիտաժողովի առաջին նիստը նվիրված էր արդի հայ բեմարվեստին։ Երկրորդ նիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 7-ին։
Նշենք, որ միջազգային գիտական նստաշրջանին մասնակցում են 14 գիտաշխատողներ Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի եւ երաժշտագիտության բաժիններից, Երեւանի թատրոնի եւ կԻնոյի պետական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնից, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղից, Հայ-ռուսական համալսարանից, Մանկավարժական համալսարանաից, Գրականության եւ Արվեստի թանգարանից՝ թատերագետներ, արվեստաբաններ, երաժշտագետներ, թանգարանագետներ, բեմադրիչներ, բանասերներ և գրականագետներ:
Վ․ Արզումանյան