Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասել է, որ Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներն են և իրենք չեն պատրաստվում նրանց հետ առնչվող հարցերը քննարկել որևէ այլ երկրի հետ:
«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք ինքներս կորոշենք՝ երբ նրանց հետ խոսել: Դա մեր ներքին հարցն է: Մենք չենք պատրաստվում քննարկել այդ հարցը որևէ երկրի հետ»,- ասել է Ալիևը Պրահայում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ