Մի քանի օր առաջ Գյումրիում 21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել․ կյանքին վերջ դնելու նպատակով նա «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբեր է խմել։
Aravot.am-ի տեղեկություններով, շտապօգնության խումբը «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ նրան Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող բնակարանից տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն՝ այս մասին ահազանգելով ոստիկանության Կումայրի բաժին։
Երիտասարդ աղջիկը, ըստ մեր տեղեկությունների, Շիրակի մարզի դատախազությունում ընդունելության ընթացքում ևս հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 20 հատ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբեր:
Ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Նշենք, որ 21-ամյա աղջիկը չի աշխատում։