Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի հինգ անդամներ՝ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ) եւ Գագիկ Խաչատրյանը (բազմամարտ), գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեկնել է Թբիլիսի, որտեղ կանցկացնի հոկտեմբերի 27-ին Լիվերպուլում մեկնարկելիք աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին՝ 21-օրյա փուլը: Նրանց հետ է նաեւ հեռանկարային մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը:
Հակոբ Սերոբյանն ասել է, որ սպասվում է թեժ պայքար, քանի որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն միայն համապատասխան որակավորում ունեցող մարզիկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ