Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանին, որը սահմանադրություն էր գրել Սերժ Սարգսյանի վերարտադրման համար, մի համեմատեք Կարեն Անդրեասյանի հետ»

Հոկտեմբեր 06,2022 17:23

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց գնահատականներին, որ թիմակիցներին, մասնավորապես՝ Կարեն Անդրեասյանին եւ Վահագն Հովակիմյանին գործուղելով ԲԴԽ եւ ԿԸՀ՝ գործող իշխանությունը վարվում է այնպես, ինչպես ՀՀԿ-ն էր ժամանակին վարվում, եւ կրկնում է այն, ինչ քննադատում էր ՀՀԿ-ի ժամանակ։

«Որովհետեւ ՀՀ-ում կար մի իրականություն, երբ մարդիկ, որոնք կարող են պետական պաշտոն ունենալ, կամ ընդդիմությունում էին, կամ իշխանությունում։ Հիմա այն մարդիկ, որոնք նախկին իշխանությունում էին, իրենց վստահության «լիմիտը» սպառել են, իսկ նրանք, ովքեր ընդդիմություն են եղել, մերժել են․․․տեսե՞լ եք Կարեն Անդրեասյանի հանդեպ ինչ հետապնդումներ են եղել»,-հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը։

Նա հիշեցրեց՝ նախկինում նորմալ աշխատածներին նոր իշխանությունը հնարավորություն էր տվել․ «Բազմաթիվ են նման դեպքերը։ Մենք գնահատում ենք ըստ ունակությունների։ ԿԸՀ նախագահն էլ է եղել նույն մարդը, որը նախկինում այդ պաշտոնն է ունեցել։ Այդ մարդիկ ընտրել են հինը մերժելու կողմը, եւ մենք հնարավորություն ենք տվել նրանց․․․Հրայր Թովմասյանի մասին չեմ ուզում խոսել։ Նա գրել էր այն սահմանադրությունը, որով Սերժ Սարգսյանը վերարտադրվում էր, ուստի ինչո՞ւ եք համեմատում Կարեն Անդրեասյանի հետ, որին ՄԻՊ եղած ժամանակ հետապնդել են»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ժողովուրդն իրենց այդ մանդատը տվել է, իսկ մնացածը կարծիքներ են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31