«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը
2022 թվականի մայիսի 2-ին, ինչպես հիշում եք, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման խաչմերուկում ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը և մի խումբ ՊՊԾ ծառայողներ առերևույթ խոչընդոտել էին MediaHub.am լրատվական կայքի ներկայացուցիչներ Նարե Գևորգյանի և Արման Ղարաջյանի մասնագիտական օրինական գործունեությունը, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչը 2022 թվականի հունիսի 6-ին որոշում է ընդունել մերժել քրեական գործ հարուցելը։ Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր Երևան քաղաքի դատախազին, պահանջել էինք, որպեսզի դատախազը վերացնի քննիչի որոշումը և հարուցի քրեական գործ։ Երևան քաղաքի դատախազը քննության առնելով բողոքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ այն մերժել է։
Քննիչը և դատախազը գտնում են, որ լրատվական կայքի ներկայացուցիչների գործունեությունն օրինական չի եղել։
Կարդացեք նաև
Սույն գործով պատրաստվում ենք դիմել դատական պաշտպանության։