Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ճնշման հերթական փորձ է, ուղղորդված քննություն է գնում». փաստաբանը՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրենի՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու մասին կասկածների առիթով

Հոկտեմբեր 06,2022 16:35

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանության կողմից երկփուլ մրցույթի նախաորակավորման փուլում «Էլլիպս Ջի Էյ» և «Սմարտ Բիլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից ՀՀ ոստիկանության գնահատող հանձնաժողովին հայտարարություն է ներկայացվել, որ «Այ Թի Էքսպերտիզա» ՍՊԸ-ն 2018-ի սեպտեմբերից 2019-ի մարտն ընկած ժամանակահատվածում չի կատարել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աշխատանքները:

Այս ամենը բացահայտվել է ՀՀ ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված «Արմտեկ և Այ Թի Էքսպերտիզա» ՍՊԸ ներկայացուցչի դիմումի հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների շնորհիվ:

Պարզվել է նաև, որ գնահատող հանձնաժողովին ներկայացված պայմանագիրն ու կատարողական ակտը կեղծ են, ինչի արդյունքում հանձնաժողովի կողմից «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ կատարված հարցմանը ի պատասխան ընկերության տնօրեն Ա. Պ.-ի կողմից պատրաստվել և օգտագործվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ տվյալներ պարունակող փաստաթուղթ: Այս հիմքով՝ «Այ Թի Էքսպերտիզա» ՍՊԸ հայտը գնահատվել է անբավարար։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Արկադյա Գեւորգյան

Aravot.am-ը այս մասին պարզաբանումներ ստացավ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ փաստաբան Արկադյա Գևորգյանից: Նրա կարծիքով՝ ուղղորդված քննություն է գնում, անընդհատ փորձում են ճնշում գործադրել մարդկանց վրա: Այնուհետև մանրամասնեց. «Սա ճնշման հերթական փորձ է, ուղղորդված քննություն են անում: Այն տվյալները, որոնք հայտնվել են, քննության առարկա են, քննությամբ հիմնավորվել է, և որևէ մեկը չի կարող ասել, որ կեղծ փաստաթուղթ է տրվել: Որևէ մեկը չի կարող որևէ փաստ նշել, որ այդ փաստաթղթում նշված տվյալները կեղծ են, քանի որ դա քննության առարկա է, քննությունով հիմնավորվել է, որ ծառայություն մատուցողները «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի աշխատակիցներ են, հետևաբար փաստաթուղթը չէր կարող կեղծ լինել: Ըստ այդմ՝ ուղղորդված քննություն են անում: Ավելի մանրամասն, երբ ծանոթանանք, հասկանանք այդ քրեական գործի հարուցման բովանդակությունը, կանդրադառնանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31