Ինչպես տեղեկացրել ենք, այսօր պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել՝ քննարկելու արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո պարզվեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Կարեն Անդրեասյանն էլ, Երանուհի Թումանյանցն էլ 67 «կողմ» ձայնով ընտրվեցին ԲԴԽ անդամ:
Նրանք երդվեցին իրենց պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապավինելով իրավունքի գերակայությանը, երաշխավորելով դատարանների ու դատավորի անկախությունը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ