Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. Ոչ ոք չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի. MediaHub

Հոկտեմբեր 06,2022 15:04

Հայաստանի և Արցախի ներքաղաքական վիճակի, Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ։

Պարո՛ն Բաբայան, դուք երեկ Արցախում հանրահավաք էիք հրավիրել և հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում դեռ նախկին իշխանություններն են ճանաչել։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասով։

– Արցախում հանրահավաք չէր, ուղղակի քաղաքացիների հետ հանդիպում էր։ Փաշինյանը լինի, ով կլինի, կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց չի կարող ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ղարաբաղն անկախ պետություն է՝ հանրաքվեով, Սովետի օրենքներով ու սահմանադրությամբ։ Ինչ ձևով Ադրբեջանն է անկախացել, այդ ձևով էլ մենք ենք անկախացել։ Դրա համար մենք մեր խնդիրները կլուծենք։

ՀՀ խնդիրն է օգնել Արցախին այնպես, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին, որ Ղարաբաղն իր քաղաքականությունը վարի։ Եվ երկրորդ՝ Արցախի խնդիրը պետք է լուծվի իրավական ճանապարհով, միջազգային դատարանով ՝ բոլոր փաստաթղթերն ունենք և պետք է զբաղվենք դրանով, և որևէ մեկն էլ մեզ չի արգելում մեր ինքնապաշտպանությունը ստեղծել։ Իսկ մնացած բոլոր խոսակցություններում իրական ոչինչ չկա։

Բայց եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիրը, որում որպես կետ նաև նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ Ադրբեջանը այդ ամբողջականությունը հասկանում է՝ Արցախը ներառյալ։

– Նորից եմ կրկնում՝ Արցախը եղել է Հայաստանի մաս․․. 1991 թվականին Արցախը եղել է անկախ պետություն։ Արցախի իշխանությունը հայտարարե՞լ է, որ Արցախն իր անկախությունը կորցրել է, ո՛չ։ Այսինքն՝ ՀՀ-ի իրավունքն է ճանաչել իր հարևան պետության տարածքային ամբողջականությունը։ Բայց դա չի նշանակում, որ Արցախն էլ է Ադրբեջանի մաս։ Ոչ ոք դա չի կարող անել՝ Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է լինի։

Օրինակ Դուք ի՞նչ եք անելու, որ դրա դեմն առնեք։

– Իրավական ճանապարհով մտնում ենք միջազգային դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու։ Եվ հզորացնում ենք ինքնապաշտպանական ուժերը։ Մենք իրավունք ունենք ինքնապաշտպանության։ Դա պետք է արագ կազմակերպենք։ Հենց դրա համար էր երեկվա հանդիպումը։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31