Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի. Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրաձայնել են Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի մասին

Հոկտեմբեր 06,2022 14:55

Yerkir.am. Նիդերլանդների խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում վարչապետ Մարկ Ռյուտտեի մասնակցությամբ, որի ընթացքում մի խումբ պատգամավորներ նրան հարցեր են ուղղել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, քննարկման ժամանակ Նիդերլանդների հայկական համայնքի ներկայացուցիչները լուռ բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ:

Քննարկման ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Նիդերլանդների վարչապետին հարցեր են ուղղել պատգամավորներ Կատի Փիրին, Սյորդ Վիմեր Սյորդսման, Մուստաֆա Ամհաուչը, Պիտեր Օմցիգը: Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին հրավիրված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները:

Սյորդ Վիմեր Սյորդսմանը, հիշատակելով Ադրբեջանի հարձակումն ու ռազմական հանցագործությունները, ընդգծել է, որ այդ հարցերը չեն կարող չքննարկվել Պրահայում կայանալիք համաժողովի ընթացքում: Նրա խոսքով՝ հակառակ պարագայում դա կդառնա հարթակ, որտեղ մեծ տեղ է հատկացվում կեղծավորությունը:

Պիտեր Օմցիգը հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին օրերին հարձակվել է Հայաստանի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, և դա այն իրավիճակում, երբ ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային գործարքի գործընթացի մեջ է: Պատգամավորը հետաքրքրվել է, թե որքանով այս գործընթացները կապ ունեն իրար հետ, և արդյոք դատապարտվե՞լ է Ադրբեջանի հարձակումը:

Պատասխանելով հարցերին՝ վարչապետ Մարկ Ռյուտտեն նշել է, որ բռնությունների դեպքերը ծայրահեղ մտահոգիչ են: Նա ընդգծել է ԵՄ-ի դերը հետագա էսկալացիան կանխելու և բանակցությունները վերսկսելու հարցում: Վարչապետ Ռյուտտեն նշել է, որ անհրաժեշտ է հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները և ռազմական հանցագործությունները՝ շեշտելով, որ Նիդերլանդներն աջակցում է չեզոք, անկախ և անխոչընդոտ հետաքննության անցկացմանը: Վարչապետը հավելել է, որ այդ հարցերի և անկախ հետաքննության կարևորության մասին խոսվել է նաև Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31