Ծաղկաձորում ընթացող շախմատի ChessMood Open միջազգային մրցաշարի վեցերորդ տուրում կենտրոնականը, թերեւս, հավասար միավորներով առաջատարի դերն ստանձնած Մանուել Պետրոսյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի մրցավեճն էր, որում հաջողությունն ուղեկցեց Մանուելին:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամը այս հաղթանակից հետո իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր եւ իրանցի Ամիռեզա Պուր Ագաի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ