Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք պաշտոնյաների արարողակարգային ծախսերը համարվո՞ւմ են սահմանափակման ենթակա տեղեկատվություն

Հոկտեմբեր 06,2022 14:30
goxutyun

«Գնումների մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2017 թվականի հունվարի 14-ին եւ ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 25-ից: ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սեպտեմբերի 27-ին ՍԴ-ն հրապարակել է որոշումը, որը պաշտոնապես կայքում տեղադրվել է հոկտեմբերի 5-ին:

Դիմողն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդեւանյանն էր, գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավված ԱԺ ներկայացուցիչ՝ ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանը:
Դիմողի հարցադրումներն էին՝ «Արդյո՞ք Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները հանդիսանում են սահմանափակման ենթակա տեղեկատվություն, եւ արդյո՞ք նման տեղեկատվության սահմանափակումը համապատասխանում է համաչափության սկզբունքին: Արդյո՞ք Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները հանրությունից գաղտնի պահելը չի խախտում տեղեկատվության ազատության եւ հասանելիության Սահմանադրի կամքը»:

Ըստ դիմումատուի՝ Սահմանադրության 51 եւ 42-րդ հոդվածների տեսանկյունից ակնհայտորեն առկա է սահմանափակում, եւ պարզ չէ, թե օրենսդիրն ինչ իրավաչափ նպատակ հետապնդելով է վիճարկվող նորմի միջոցով ուղղակիորեն սահմանափակել Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի՝ պետական միջոցների հաշվին իրականացվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

ՍԴ իրավական դիրքորոշման մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:

«Առավոտ» օրաթերթ
06.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31