Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 06-ի ցերեկը, 07-08-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 09-ի գիշերը առանձին շրջաներում, 09-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 07-09-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 06-ի ցերեկը, 07-08-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 09-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 28.3°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 15.4°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ