«Կորոնավիրուսի որոշակի ալիք վերջերս գրանցեցինք, այս պահին նվազում են հիվանդացության դրական դեպքերը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ասաց, որ չի կարող ասել, թե վիճակագրական տվյալներն առաջիկայում ինչպիսի փոփոխության կենթարկվեն, ապա ընդգծեց․ «Պատվաստումները լավագույնս պաշտպանվելու ձեւն են։ Մեր հիվանդանոցային տվյալների համաձայն, պատվաստված քաղաքացիները շատ ավելի թեթեւ են տանում հիվանդությունը։ Այն քաղաքացիները, որոնք վեց ամիս առաջ են պատվաստվել, խորհուրդ ենք տալիս ստանալ խթանիչ դեղաչափը»։
Նախարարը հայտնեց, որ այս պահին Պֆայզեր պատվաստանյութը հասանելի է, ընթացքում որոշ պատվաստանյութեր վերջանում են, բայց հետո դրանք նորից համալրվում են։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ