Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Աճյունների նույնականացման համար այս պահին կարիք չունենք արտասահմանյան բժշկական կենտրոնների հետ աշխատելու»

Հոկտեմբեր 06,2022 12:38

«Մեր զինծառայողները գտնվում են ՊՆ հոսպիտալում եւ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ու բուժօգնության ամբողջ ծավալը ստանալուց հետո դուրս կգրվեն։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կրող ասել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում են սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայից վիրավորում ստացած զինծառայողները։

Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացին, ապա նախարարն ասաց՝ այս պահին կարիք չունենք արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու․ «Մեր մասնագետներն ու տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է իրականացնելու այդ հետազոտությունները։ Հետազոտություններից որոշները դեռ ընթացքի մեջ են եւ առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»։

Հարցին՝ քանի մարմին կամ մասունք կա, որոնք նույնականացված են, նախարարը պատասխանեց․ «Չեմ կարող ասել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31