Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՀԿ դրական արձագանքից հետո անգամ Տարոն Մանուկյանին մերժել են հեռավար մասնակցել քննություններին, պատճառաբանելով, թե համալսարանը հեռավար կրթություն չի իրականացնում». ՀՅԴ ՀԵՄ 

Հոկտեմբեր 06,2022 12:06

Երևանի պետական համալսարանում կայացվել է  հերթական ապօրինի և քաղաքական որոշումը։ Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկյալ, 44-օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանին, ով շուրջ 5 ամիս գտնվելով ապօրինի ազատազրկման մեջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրությամբ ընձեռնված կրթություն ստանալու իր իրավունքը։

ԵՊՀ ռեկտորատը մերժել էր Տարոն Մանուկյանի ծնողի դիմումը՝ թույլատրել նրան մասնակցել միջանկյալ քննություններին հեռավար, պատճառաբանելով, որ համալսարանը հեռավար կրթություն չի իրականացնում:

Հարկ է նշել նաև, որ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը դիմում էր ներկայացրել «Արթիկ» ՔՀԿ-ում անազատության մեջ գտնվող ուսանողի համար քննությունները կազմակերպելու համար, ինչը համալսարանի ռեկտորատի կողմից բազում պատճառաբանություններով կյանքի չի կոչվել։

Տարոն Մանուկյանի կողմից Արթիկ ՔՀԿ դիմումի դրական արձագանքից հետո անգամ ԵՊՀ ռեկտորատը պատասխանել է, թե ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը հեռավար կրթության իրավունք չունեցողների ցանկում է՝ անուղղակիորեն մերժելով քննություն հանձնելու տարբերակները։ Նույն պատասխանը եղել է Տարոն Մանուկյանի ծնողների կողմից ԿԳՄՍ փոխնախարարին ուղղված դիմումից հետո։

Հիշեցնենք, որ 2020 թվականից ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված ՀՀ բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններն անցել էին կրթության հեռավար անցկացմանը:

ՀՅԴ ՀԵՄ-ը դիում է բոլոր միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին, երիտասարդական այլ միություններին՝ կոչ անելով դատապարտել մարդու հիմնարար իրավունքների հերթական խախտման դեպքը։

Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող ՀՅԴ ՀԵՄ անդամներն, ցանկանում ենք ընդգծել, որ թշնամուն Հայաստանի հանրապետության դեմ սանձազերծած պատերազմների արդյունքում չի հաջողվել որևէ կերպ ընկճել Հայաստանի ու հայության ազատագրության դատին անգամ կյանքի գնով ծառայելու երդում տված դաշնակցականներին, վստահ ենք, որ դա չի հաջողվի անել նաև Հայաստանի փաստացի իշխանություններին։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31