Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար. նախագծով առաջարկվում է գնումն իրականացնել մեկ անձից

Հոկտեմբեր 06,2022 11:39

Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Որոշումն ընդգրկված է  հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում:

Նախագծով առաջարկվում է գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:

Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն):

ՀՀ Ազգային ժողովն իր գործառույթներն իրականացնում է նստաշրջանների, նիստերի և իր մարմիների աշխատանքի միջոցով։ Ս.թ. սեպտեմբերի 12-ից գումարվելու է ՀՀ Ազգային ժողովի հերթական աշնանային նստաշրջանը։

Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման և մինչև հերթական նստաշրջանի գումարումը, ճաշարանի վերաբացման անհրաժեշությամբ պայմանավորված, ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացվող Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 04․05․2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջի նկատմամբ սահմանվող բացառության, մասնավորապես՝ պայմանագրի (կանխավճարի) և որակավորման ապահովման պայմանները չկիրառելու դեպքում առաջանալիք հնարավոր ռիսկերը նվազեցվելու են, մասնակցի կողմից կատարվելիք աշխատանքների որակի, ինչպես նաև տեխնիկական բնութագրերով նախատեսված սարքերի և սարքավորումների համար առնվազն 3 տարվա երաշխիքային ժամկետի տրամադրմամբ։
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռք բերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորումը իրականացնել 11001 «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածի ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին:

Հայտնում ենք նաև, որ նվազեցվող միջոցառման (հոդվածի) գծով պետական բյուջեում պարտավորություններ չեն առաջանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31