Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 06,2022 11:20

Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ:

Բանն այն է, որ նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար: Նրա կենսագրության մեջ նշված է, թե աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից: Երանուհի Թումանյանցն աշխատել է ՄԻՊ-ում 2006-2016թթ. որպես ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի քարտուղարուհի, իսկ քարտուղարուհու աշխատանքը մասնագիտական ստաժ չի կարող համարվել: Փոխնախարարի մասնագիտական գործունեությունը պետք է հաշվարկել միայն 2008 թվականից:

Օրենքում հստակ ասվում է. «Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»: Այսպիսով, նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում այս չափանիշներին. նա ոչ միայն հեղինակավոր իրավաբան չէ, այլեւ չունի 15 տարվա փորձ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31