Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շտապում է. պատճառը Թուրքիայի նախագահական ընտրություններն են եւ դրանց արդյունքները. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 06,2022 11:07

Վերլուծելով Բաքվի գործողությունները՝ կարող ենք փաստել, որ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմի այս փուլից, որի ուղղությամբ են կենտրոնացած ոչ միայն Մոսկվայի, այլեւ Փարիզի ու Վաշինգտոնի, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ու ռեսուրսները։

Երկրորդ գործոնը վերջերս ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումն էր, համաձայն որի Ադրբեջանը պայմանագիր էր ստորագրել Եվրոպա բնական գազի մատակարարման վերաբերյալ՝ որպես Ռուսաստանից էներգակիրների ներմուծման ռազմավարական այլընտրանք: Ուստիեւ այս համաձայնագիրը «թեւեր» է տվել Ադրբեջանին՝ հագուրդ տալու իր ծավալապաշտությանը։

Ադրբեջանը կարծես թե շտապում է։ Պատճառը 2023 թ. հունիսին նշանակված՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն են եւ դրանց արդյունքները։ Բաքուն անհանգստանում է, որ Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում, ուստի Ալիեւի դիրքերը բանակցություններում էականորեն կթուլանան։ Հետեւաբար, փորձում է իր մտահոգությունները փարատել ռազմական ճանապարհով։

Վերջին գործոնը կապված է Հայաստանի տարածքով միջանցք ստանալու՝ Բաքվի մոլուցքի հետ։ Բանակցությունների մանրամասներին ծանոթ արեւմտյան դիվանագետների կարծիքով՝ երկու երկրների ղեկավարները մոտ էին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնությանը 2022 թ. գարնանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց օգոստոսի 31-ին Փաշինյանի, Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո։ Պետք չէ բացառել նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ անկլավները ստանալու նպատակով։ Հայաստանն իր հերթին Ադրբեջանում ունի անկլավ՝ Արծվաշենը։ Հետեւաբար, Բաքուն օգտագործում է օկուպացված տարածքների փաստը՝ հետագայում անկլավների շուրջ սակարկելու համար։

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31