Առաջ պատերազմում պարտությունն էր Նիկոլ Փաշինյանը բարդում նախկինների վրա, հիմա իր կողմից ստորագրվելիք փաստաթղթերն ու զիջումներն է նրանց վերագրում: Հազարավոր առարկություններ ու փաստարկներ են բերվել` ապացուցելու համար, որ դա ոչ միայն սխալ է, այլեւ բարոյականության բոլոր նորմերից դուրս է:
Մյուսները հարցեր են բարձրացնում` եթե այդքան անհուսալի էր վիճակը, ինչո՞ւ 18-ին ստանձնեցիր իշխանությունը, ինչո՞ւ 2 տարվա ընթացքում չասացիր այդ մասին, ինչո՞ւ ժամանակին չգնացիր համաձայնության, ինչո՞ւ բանը հասցրիր պատերազմի եւ թույլ տվեցիր, որ այդքան երեխա զոհվի: Հարցեր, որոնց որեւէ հոդաբաշխ պատասխան չի տրվել: Եվ վերջապես` եթե այդքան անելանելի է այսօր վիճակդ ու պարտադրված ես հայկական երկու պետականությունների շահերին հակասող փաստաթղթեր ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չես տալիս: Ինչո՞ւ շանս չես տալիս, որ նրանք, ովքեր ելքը տեսնում են, ի վիճակի են ինչ-որ բան փոխել, փորձեն դա անել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: