Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ ԵՄ-ի էներգետիկ համաձայնագիրը չի գործո՞ւմ ի վնաս մարդու իրավունքների. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 06,2022 10:24

Պարզվում է՝ ԵՄ-ում լավ գիտեն, որ Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հետեւում կանգնած է Թուրքիան: Օրերս Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը դիվանագիտական լեզվով խոսեց այդ մասին՝ հայտարարելով, թե ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին, հետեւաբար, ԵՄ-ն դիմում է Անկարային՝ օգտագործելու այդ ազդեցությունը երկու երկրների միջեւ լարվածությունը նվազեցնելու համար:

Բորելն անկեղծորեն ներկայացրել է Հին աշխարհամասի հավաքական դիրքորոշումը հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր ներկայացրած կառույցն ունի միայն քաղաքական ազդեցության միջոց, եւ հավաստիացնելով, որ Ադրբեջանից էներգակիրների ներկրումը որոշիչ չէ իրենց դիրքորոշման վրա: «Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած էներգետիկ համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»,- ասել է նա։

Դիվանագետը ներկայացրել է միջազգային կառույցների եւ հասարակության քաղաքական դիրքորոշումը, որը լիովին համապատասխանում է իրականությանը: Սա միայն քաղաքական գործիք է օդում, սակայն առաջնային է այն, թե ինչ ունենք հողի վրա: Այստեղ առկա են ՀՀ զինված ուժերը, Իրանի գործոնը, ՀՀ անվտանգային համակարգի մաս կազմող ՀԱՊԿ-ն, որը լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում բոլոր կանոնադրական կետերով պարտավոր է արձագանքել, նույնը նաեւ ՌԴ-ն՝ Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազայով եւ սահմանապահ զորքերով:

Սեպտեմբերի ռազմական բախումից հետո տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Այս իրավիճակի լիցքաթափմանը հնարավոր է հասնել օդում եւ հողի վրա եղած գործիքակազմերի արդյունավետ համադրման միջոցով միայն: Հետագա էսկալացիան կանխելու նպատակով ներկայում ակտիվացել են դիվանագիտական գործընթացները, սակայն այն չի կարող արդյունավետ լինել միայն օդով, դրան պետք է համադրվեն նպաստող գործոնները նաեւ հողի վրա: Միայն այս դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքների: Այստեղ ցանկալի չէ որեւէ գործոնի նախապատվություն տալը, միայն միասին դրանք կարող են անվտանգային հարցեր լուծել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31