Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրորդ երջանկությունը

Հոկտեմբեր 06,2022 10:00

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի չորս մարզերն այսուհետ «իր տարածքն» են: Ինչի՞ հիման վրա: Ասվում է՝ հանրաքվեի: Ե՞րբ են հրապարակվել հանրաքվեների մասնակցող քաղաքացիների ցուցակները: Ինչպե՞ս եւ որտե՞ղ են ձեւավորվել ընտրական տեղամասերը: Ովքե՞ր էին տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները: Ե՞րբ եւ ինչպե՞ս են ամփոփվել «հանրաքվեների» արդյունքները: Այդ եւ մի շարք այլ կարեւոր իրավական հարցեր, ըստ էության, պատասխան չունեն:

«Ի՛մն է, եւ վերջ»՝ այլ երկրի տարածքի բռնակցման համար որեւէ փաստարկ պետք չէ: Անհրաժեշտ է միայն քարոզչություն՝ «ամերիկացիները եւ եվրոպացիներն այլասերված են եւ անհավատ, զուրկ են բարոյական արժեքներից»: Բայց ինչպես ցանկացած քարոզչություն՝ դրանք պարզապես բացականչություններ են, որոնք հիմնավորման կարիք չեն զգում:

«Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»՝ ռուսական հայտնի ասացվածքը կիրառելի է թե մեծ բռնապետությունների, եւ թե մանր ավտոկրատիաների դեպքում: Եվ ողբերգություններն էլ, ըստ այդմ, լինում են տարբեր մասշտաբի: Օրինակ, երբ Հայաստանում վարչապետը ԿԸՀ նախագահ է ուզում նշանակել իր նախկին ստորադասին եւ սեփական կուսակցության պատգամավորին, դա, իհարկե, լկտիություն է, բայց ողբերգական հետեւանքների չի բերի: Պարզապես ուժի եւ անպատժելիության ցուցադրություն է՝ ինչ ուզեմ՝ կանեմ, ոչ ոք չի կարող դիմակայել իմ քմահաճույքներին: Ի դեպ, դա խոսում է իշխանության որոշակի մտավախությունների մասին՝ ո՞վ գիտի, թե ինչ խնդիրներ ստիպված պիտի լինի լուծել ԿԸՀ-ն՝ առաջիկա ընտրությունների ժամանակ:

Իսկ ահա ընդդիմադիր պատգամավորի՝ կասկածելի հիմքով կալանավորված որդուն ԵՊՀ-ից հեռացնելը զուտ լկտիություն չէ: Զավակներից քաղաքական վրեժ լուծելը մեզ տանում է դեպի նախորդ դարի 30-ական թվականները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Պարոն Աբրահամյան, 30ը դեռ շատ յառաջադէմ պիտի թուի մօտ օրէն։

    Սխալ էք երբ կը գրէք՝ “ողբերգական հետեւանքների չի բերի”.
    Հայաստանի եւ հայութեան այս ամբողջ ողբերգական վիճակը արդիւնք է շատ հետեւողական ձեւով գործադրուած իշխամազաւթումի՝ լրատուամիճոցներէ սկսած մինչեւ վարչապետի պաշտօն մինչեւ դատարաններ մինչեւ խորհրդարան մինչեւ ՍԴ, ԵՊՀ, ԳՇ եւ այլն.

    Դուք կը թերագնահատէք իշխող ուժին կռնակ կեցած եւ ուսումնասիրուած խրատներ տուող օտար փրոֆեսիոնալները.

    Պարզապէս քիչ մը յիշողութիւն պէտք է եւ վերջին 5 տարին իբրեւ մէկ ամբողջութիւն դիտել՝ ամէն մէկ երկու ամսուայ զգայացունց զարգացումներով չմոլորուելու համար։

  2. Լավատես says:

    ՄԱԿի Անվտանգության խորհրդի պետությունները պետք է ապացուցեին մյուս պետություններին, որ պատերազմներ ու ցեղասպանություններ կազմակերպող պետական ղեկավարները, այլ ոչ թե այդ պետությունների ժողովուրդները, պետք է հայտարարվեն միջազգային հանցագործ, հայտարարվեն այդ հանցագործների միջազգային հետապնդում շատ մեծ գումարների դիմաց եւ որ նրանք անխուսափելիորեն դատվելու են միջազգային դատարանում, բայց դրա փոխարեն արի ու տես, որ իրենք են պատերազմում իրաքներում, սիրիաներում, ուկրաինաներում եւ այդ ամենից շատը տուժում են տեղի բնիկ ժողովուրդները: Բոլոր բնիկ ժողովուրդների անունից մի հատ մեծ ՅԱ՛ԽՔ ՄԱԿի Անվտանգության խորհրդի պետությունների նախկին եւ ներկա ղեկավարներին, որոնք թույլ են տվել պատերազմներ ու ցեղասպանություններ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31