Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մադրիդյան սկզբունքները վատն էին, ինչո՞ւ էիր երեք անգամ քո կառավարության ծրագրում դրանք գրում»․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 06,2022 00:15

«Իհարկե, Արցախը Հայաստան է, այսօր էլ է Հայաստան, բայց Հայաստանի Հանրապետություն չէ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում  հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում Արմեն Աշոտյանն ասաց․ «Երբ նա պոպուլիզմով լավ տղա էր երևում, որ եկավ ու ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախը ՀՀ չէր։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ դու, Նիկո′լ, ասելով՝ Արցախը Հայաստան է և վերջ, Ալիևին տվեցիր առիթ հայտարարելու, որ դիվանագիտական ջանքերն այսուհետ այլևս սին են, որ բանակցային գործընթացը փակուղու մեջ է, քանի որ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է։ Բա էլ ինչի՞ մասին բանակցենք»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանին ոչ թե մեղադրում են զուտ այդ հայտարարությունն անելու մեջ, այլ որ քանդել է ամբողջ բանակցային դիրքերը դիտավորյալ, քանդել է հայկական դիվանագիտության բոլոր խրամատները, արել ամեն ինչ, որ Ադրբեջանը, սկսելով 44-օրյա պատերազմը միջազգային հանրության աչքերում մաքուր ու արդար երևա, դա է պատճառը, որ 44-օրյայի ժամանակ ոչ մի լուրջ երկիր չպաշտպանեց մեզ, թեպետ բոլորն էլ գիտեին, թե ինչ է կատարվում։

Արմեն Աշոտյանը հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, թե մադրիդյան սկզբունքները նրա մասին էին, որ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում, ասաց․ «Բա եթե մադրիդյան սկզբունքներն այն մասին էին, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում, և դու պայքարում էիր դրա դեմ, բա 2018-ին կառավարություն կազմեցիր, արցախյան հակամարտության կարգավորման մեջ մադրիդյան սկզբունքներին ինչու՞ հղում արեցիր։ 2019-ին նորից կառավարություն կազմեցիր, նոր ծրագիր ու նորից մադրիդյան սկզբունքները մտցրիր արցախյան կարգավորման մեջ։ 2021-ին նորից կառավարություն կազմեցիր և այդ կառավարության ծրագրում նորից գրեցիր մադրիդյան սկզբունքների մասին։ Մի կողմից ասում ես՝ մադրիդյան սկզբունքները վատն էին, հետո ասում ես, որ դրանից պրծնես ու երեք անգամ քո կառավարության ծրագրերում գրում ես մադրիդյան սկզբունքները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31