«Չի կարելի» սկզբունքի, ուղեցույցների, դիրքորոշման, վերաբերմունքի եւ մտածելակերպի պահպանման վտանգները
Վահէ Պէրպէրեանը մենախոսական իր ստենդ-ափ կատակերգություններից մեկում ներկայացրեց այն երեւույթը, որ Հայաստանում ամենաշատ օգտագործվող արտահայտությունն իրականում «չի կարելի» բառն է: Թեեւ Պէրպէրեանը սա որակեց որպես հումոր եւ արժանացավ քմծիծաղի, բայց ես կասկածում եմ, որ դա էր միակ շարժառիթը, քանի որ հումորի միջոցով մենք հաճախ հաղորդագրություններ ենք փոխանցում ավելի քաղաքավարի, նրբանկատ ձեւով: Այս հոդվածի նպատակը զուտ զվարճանքն ու հումորային դրդապատճառները չէ, այն նաեւ ուղղված չէ ծաղրելուն, այլ՝ ավելի շուտ լույս սփռելու Հայաստանի Հանրապետության ներսում մի լուրջ երեւույթի վրա, փորձելու մարդկանց իրազեկել այս մոտեցման, վերաբերմունքի, մտածելակերպի եւ դիրքորոշման հետեւանքների մասին:
Ես եկել եմ մշտապես բնակություն հաստատելու ՀՀ-ում 2017 թվականի հունիսին, կնոջս եղբայրը առաջին հայտարարությունն արեց, որը ես համարեցի չափազանց անտրամաբանական եւ տարօրինակ, նա պնդեց, որ ես ձեռքս չսեղմեմ հավաքագրող երկու տիկնանց: Շուտով պետք է բացահայտեի երկու փուլային մտածելակերպ, որը կգործեր զուգահեռ, առաջինն այն էր, որ յուրաքանչյուր հաստատություն, խանութ, սոցիալական ակումբ, նույնիսկ մանկապարտեզ կփորձի մի շարք պահանջներ դնել, որոնք կառաջարկեն կարգապահություն եւ որոշակի վարքագիծ, հիմա ես ունեմ. կարգապահության հետ կապված ոչ մի նկատողություն, բայց ես չափազանցություն եմ համարում այն, որ փոքր երեխաները դիմում են իրենց ուսուցչուհիներին «ընկեր», հատկապես առանց «ուհի» մասնիկի:
Զուգահեռաբար կա որոշակի մոտեցում, տրամաբանություն եւ վերաբերմունք, որը թաքնվում է կարգապահության գաղափարի հետեւում, այն է, երբ որոշակի խնդրանք է արվում, որը պահանջում է մտավոր մարտահրավեր, մենք առաջ ենք քաշում «չի կարելի, արգելված է, հնարավոր չէ» գաղափարը: Ես այդ ամենասուրը զգացի 2021թ. տարեվերջին, երբ ինձ երկու շաբաթով ինքնամեկուսացման էի ենթարկել, քանի որ ինձ մոտ ախտորոշվել էր «Covid 19» եւ բժիշկներն ինձ ասել էին, որ իմ թոքերի մի զգալի մասը վարակված է «Covid»-ով: Երկու շաբաթ անց ինձ թույլ տվեցին դադարեցնել ինքնամեկուսացումը, եւ առաջին բանը, որ արեցի, շտապեցի Երեւան, ավելորդ է ասել, որ դեռ լարված էի, հասա Երեւան եւ վիճեցի երկու ռեստորանների հետ, քանի որ ես ուզում էի որոշակի սննդի համեմունք սերուցք, որը նրանք մատուցում էին միայն սենդվիչի ներսում, անկախ նրանից, թե ինչպես ես պնդեցի, վիճեցի եւ վստահեցի, որ հավելյալ կվճարեմ, երկու ռեստորանի աշխատակիցներն էլ չհամարձակվեցին նախաձեռնել, վերջապես նրանցից մեկը նախաձեռնեց եւ զանգահարեց… նա այսպիսի դիպուկ արտահայտություն արեց. «Շեֆ, ինչ-որ մեկը սոխով կրեմ է խնդրում, մենք չենք կարող նրան տալ այն, ինչ նա խնդրում է, ես ճի՞շտ եմ», այս մեթոդը գրգռեց ինձ, ես ասացի նրան. «Ինձ քո կրեմը պետք չէ, Դուք ձեր հարցը սկսում եք ձեր ղեկավարին ոչ ասելու առաջարկով, որպեսզի խուսափեք որեւէ պատասխանից, պարզապես խնդրելու հնարավորություն» եւ բարկացած հեռացա:
Կարդացեք նաև
Բայց ինչո՞ւ եմ ես դեռ հիշում այս դեպքը եւ այն ինձ հիասթափեցնում է մինչեւ այսօր, դա իմ էգո՞ն է, ես համա՞ռ եմ: Այդ պահին, այո, ես համառ էի գործում, բայց ոմանք կվիճեն, ինչո՞ւ եմ ես հիշում այս դեպքը ավելի քան 9 ամիս ետք:
Ես ուշադրություն եմ դարձնում այս միջադեպին եւ լույս եմ սփռում այս մոտեցման վրա, քանի որ շարունակական ու աճող տպավորության տակ եմ, որ մարդիկ փոխարինել են կարգապահությունը պահպանելու իրենց զգացողությունը՝ օգտագործելով «ոչ, հնարավոր չէ, չի կարելի» գաղափարը, որպես պատրվակ՝ նախաձեռնություն չունենալու, պատասխանատվություն չստանձնելու նպատակով: Վերցրեք պատասխանատվություն, եղեք ճկուն եւ ստեղծագործ, լուծումներ գտնեք իրավիճակների եւ խնդիրների համար, բայց այսօր ես տեսնում եմ մարդկանց հսկայական տոկոս, ովքեր պարզապես ցանկանում են, որ իրենց օրն անցնի առանց այնպիսի սխալ անելու, որոնք նրանց խնդիրներու առաջ կկանգնեցնի: Սա նույնպես վերածվել է ավելի խոր խնդրի՝ վախի, ուստի հաճախ դրա համար մարդիկ չեն ցանկանում ռիսկի դիմել, նրանք շարունակում են ստանալ իրենց աշխատանքը կորցնելու այս ֆոբիան:
Այնքան հաճախ եմ լսում «իմաստը որն ա», «ի՞նչ իմաստ ունի այս բանն անել» մտածելակերպը եւ ցավում եմ, երբ տեսնում եմ այդքան շատ մարդկանց, ովքեր կորցրել են ապրելու եւ բուն կյանքի իմաստը, որովհետեւ առարկելով, թե որն է իմաստը, նրանք դադարեցին ապրել եւ միայն շնչում են:
Ամեն օր, երբ քայլում եմ Էջմիածնի փողոցներով, տեսնում եմ, թե ինչպես են ոստիկանական մեքենաները կանգնեցնում մեքենաները այն վայրերում, որոնք պարզապես ռիսկերից զերծ են, եւս մեկ անգամ ծանոթանում ենք «կարգապահությունը պահպանելու համար, որպեսզի անվտանգ երթեւեկությունը լինի» մոտեցմանը, սակայն սա իրականացվում է. պահեր, երբ խախտող մեքենան ունի ավտովթարի նվազագույն վտանգ, իսկ մայրուղու վրա ավտոմեքենայի GPS համակարգերը զգուշացնում են վարորդին դանդաղեցնել արագությունը, քանի որ ոստիկանության տեսախցիկը մոտ է, վարորդը դանդաղեցնում է արագությունը մինչեւ տեսախցիկի կողքով անցնելը, այնուհետեւ վերադառնում է: Ինչ արագություն էլ նա ընտրի, եւ ամեն օր տեսնում եմ ավտովթարների հիստերիա, տեսնում եմ ավտովթարներ այնքան մեծ թվով, մեկ վթարի ենթարկված մեքենաների քանակով եւ շատ կործանարար, Հայաստանում մենք ունենք ողբերգական զոհեր, ավտովթարներ, որոնցից կարելի էր այդքան հեշտությամբ խուսափել, հետեւաբար, պահպանված կարգապահությունը արդյունավետ չէ:
Հանրապետությունը պետք է փոխի իր մոտեցումը եւ համապատասխան հավասարակշռություն գտնի կարգապահության, զսպվածության եւ ճկունության, ճարպկության, ստեղծագործելու, նախաձեռնող լինելու պատրաստակամության միջեւ։ Անվտանգության չափից շատ հաճախ անվտանգության բացակայությունն է, օրինակ եմ բերում զինվորի, ով տոննայով վահան է կրում՝ անվտանգությունն ապահովելու համար, գործնականում, նա չափազանց դանդաղ ու ծանր է ճարպկությամբ կռվելու համար եւ հեշտ թիրախ է։
Հանրապետությունը պետք է սահուն ու արդյունավետ գործի, այս պահին ես չեմ տեսնում, թե դա արվում է:
Երբ մեր մարդկային ուժը սկսի պատասխանատվություն ստանձնել, լինել ճկուն, նա կսկսի ջանքեր գործադրել եւ նախաձեռնել խնդիրները լուծելու եւ ստեղծագործ լուծումներ գտնելու համար, եւ դրանով զարգանում եւ աճում է նրա ինքնավստահությունն ու ինքնագնահատականը, եւ այս ամենով մեր մարդկային ուժը աճում եւ դառնում է խելացի ու ճարպիկ եւ նման համայնքի միջոցով մենք կունենանք հաղթական ազգ: Այժմ, ցավոք սրտի, այն ամենը, ինչ մենք ունենք, դա ձեւանալն է կոշտ, համարձակ եւ ուժեղ, մինչդեռ դրա փոխարեն վախն է, որ բնակվում է մեր մտքում եւ հոգում:
Դեպի հաղթական համայնք, հասարակություն եւ ազգ:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
05.10.2022