ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանի ու Բայրամովի՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում ունեցած հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ի խնդրանքով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
-«ԼՂ հայեր» եզրույթի կիրառումն ընդունելի՞ է արդյոք նման մակարդակի բանակցությունների ժամանակ։ Միջազգային հանրության մոտ այն թյուրըմբռնում կարո՞ղ է առաջացնել։
– Արցախի Հանրապետության իշխանությունների համար ընդունելի է ԼՂՀ կամ Արցախի Հանրապետության քաղաքացիներ եզրույթը։
– Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու հարցը նախքան Ժնևյան հանդիպումն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցվե՞լ է արդյոք։ Արցախ –Ադրբեջան ուղիղ կապը հնարավոր համարո՞ւմ եք։ Ինչպե՞ս եք այն պատկերացնում ներկա վիճակում։
Կարդացեք նաև
– Բաքվի և Ստեփանակերտի միջև առկա հարաբերություններին ԱՀ նախագահը անդրադարձել է 2022թ. սեպտեմբերի 19- ի ուղերձում՝ նշելով, ԱՀ-ն բաց է ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի, առանց Արցախի կարգավիճակի հարցի շոշափման: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը, ապա 2022թ. հոկտեմբերի 3-ի ԱՀ ԱԽ հայտարարության մեջ հստակեցվել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: