Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին պատկանող ընկերության գրասենյակից օրեր առաջ գողություն են կատարել: Նա Aravot.am-ին ասաց, որ իր գրասենյակի ճաղավանդակն են կոտրել ու պատուհանից կարողացել ներս մտնել՝ հափշտակելով բջջային հեռախոս ու փող՝ պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս:
Գողությունից օրեր անց Վարդգես Գասպարին համացանցում կարծիք էր հայտնել, թե հետամնաց երկրներում, ինչպիսիք են խորհրդային և հետխորհրդային երկրները, գողությունների բացահայտումը տեղի է ունենում, երբ տուժողը իրավապահներին շահագրգռում է, որ բացահայտման դեպքում նրանց կպարգեւատրի:
Ըստ Գասպարիի՝ իրավապահները հանցագործին բացահայտելուց հետո նրա հետ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերում:
Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ իր գրասենյակից կատարված գողության բացահայտման դեպքում էլ է կարծում, որ իր մատնանշած սխեմայով են իրավապահները գործելու, նա պատասխանեց. «Ինչ գրել եմ, պարզ բան է: Իմ կարծիքն է, որ իրավապահները հիմնականում գործակցում են հանցավորության հետ: Հեղափոխությունից հետո ինչքանով է այդ իրավիճակը փոխվել, չգիտեմ: Ոստիկանությունն ամենաքիչ բարեփոխված համակարգերից է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ