Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու ապացույց դատարանում ուսումնասիրել են Նիկոլ Փաշինյանի ելույթը

Հոկտեմբեր 05,2022 21:12

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը որպես ևս մեկ ապացույց դատարանին է ներկայացրել 2021 թ. մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։

Ապացույցի հետազոտությունից հետո անհրաժեշտություն է առաջացել դիտարկել այդ ելույթի սփռվածությունը, ինչի հնարավորությունն այդ պահին դատարանում չի եղել ինտերնետ կապի բացակայության պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 10:30-ը։

 

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31