Փաշինյանի հրամանով նշանակվել է քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նոր ղեկավար:
Գարեգին Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվության բաժնից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։