Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ են, քան սպեկուլյացիա, հայտարարեց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք հարևաններ ենք Հարավային Կովկասում, այդ պատճառով ցանկացած շահարկում, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ են, քան սպեկուլյացիա։ Հայտարարում եմ պաշտոնապես և հստակ», – այս համոզմունքը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ EXPO-Russia Armenia 2022 ֆորումի բացմանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Կոպիրկինն ընդգծեց, որ Ռուսաստանն աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացին, բոլոր քայլերն ու գործընթացները, որոնք թույլ կտան ապահովել խաղաղություն, թույլ չեն տա բռնության, ուժի և էսկալացիայի դրսևորում և հիմք կդնեն տարածաշրջանի անվտանգ, խաղաղ զարգացմանը։
«Ռուսաստանը միշտ սատարում է այն բոլոր քայլերը, գործընթացները, որոնք կօգնեն խաղաղություն ապահովմանը, հող կնախապատրաստեն Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացման համար և թույլ չեն տա, որ ուժի կիրառման դրսևորումներ լինեն։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանն ապահով լինի, ներդրում ունենա տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներում։ Ռուսաստանի համար սա շատ կարևոր է, կենսականորեն կարևոր»,–ասաց Կոպիրկինը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ