«Մեկնում եմ Պրահա՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Քառակողմ հանդիպում է նախատեսված՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրամիության խորհրդի նախագահի միջեւ։ Թուրքիայի նախագահի հետ էլ է հանդիպում նախատեսված։ Հիմնական հանդիպումները, եթե որեւէ բան չփոխվի, սրանք են լինելու։ Սա, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ Պրահայից մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ եւ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ «Մեր դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում է, խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ