Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա եւ մեկնարկի խոսակցություն՝ ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ»

Հոկտեմբեր 05,2022 17:56

«ՀՀ-ի շուրջ իրադրությունը, կարծում եմ, շարունակում է մնալ բավականին լարված՝ կայուն լարված։ Բայց պիտի ասեմ նաեւ, որ ՊՆ հաղորդագրություններից նկատելի է՝ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ կան»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ընդգծեմ, որ հնարավորություն տեսնում ենք նաեւ բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով։ Վերջին տասը օրում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական-ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար-Ադրբեջանի նախագահի օգնական․․․Իհարկե, պարզ է, որ այդ խոսակցությունները պարզ եւ հեշտ չեն, բայց իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքը մեր համար առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել ու բացել»,-հավելեց նա։

Փաշինյանը նշեց, թե որ ուղղություններով կարող են տարածքներ ի հայտ գալ՝ առաջ շարժվելու համար․ «Ես խոսել եմ 91թ․ դեկտեմբերի ութի համաձայնագրի հիման վրա ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին։ Կան նախանշաններ, որ այս հենքը եւ մոտեցումը կարող են փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։ Կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա եւ մեկնարկի խոսակցություն՝ ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս երկու ուղղությունները համարում եմ անկյունաքարային»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փուլում բավարարված են միջազգային արձագանքով՝ կապված սեպտեմբերի տասներեքի իրադարձությունների հետ․ «Պարզ է, որ որ միջազգային հանրությունը հասցեական գնահատական եւ ճանապարհային քարտեզի պատկերացում է տալիս, թե խնդիրն ինչպես պետք է լուծենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31