Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմա կա տեսակետ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին»․ ԱԳ նախարար

Հոկտեմբեր 05,2022 17:08

Հոկտեմբերի չորսին Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջեւ հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե սա ինչ է ենթադրում եւ Ադրբեջանն արդյոք դիրքորոշում ունի՞։

Արարատ Միրզոյանը նախ հիշեցրեց՝ դեռեւս այս տարվա մարտին, երբ Ադրբեջանը հինգ կետեր էր ներկայացրել, ՀՀ իշխանությունն ասել էր՝ դրանցում անընդունելի բան չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը․ «Եվ ահա, կիսվեցինք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը վերաբերում էին ԼՂ-ին։ Եվ այժմ էլ բանակցությունների մաս է նաեւ այս հարցի հասցեագրումը։ Հիմա կա տեսակետ՝ Բաքու-Ստեփանակերտ կամ ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին։ Այս մասին քննարկումներ են ընթանում։ Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ երբ հանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31