«Ժնեւում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ ձեր հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց, թե հայկական կողմին են փոխանցել խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա։ Որո՞նք են այդ տարրերը։ Այս ուղղությամբ կա՞ որեւէ զարգացում»-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պատգամավորն իրավացի է․ «Այո, այդպիսի հայտարարություն եղել է։ Իսկապես, մեզ փոխանցվել է նման փաստաթուղթ։ Գիտեք, Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են։ Մեր եւ միջազգային հանրությունները տեղյակ են դրանցից։ Այդ ժամանակ ասել ենք, որ դրանցում մեր համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկներն, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։
Անշուշտ, կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք եւ անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որոնք կրկին մեր համար անընդունելի կլինեն։ Առաջարկներ կլինեն, որոնք մենք կանենք»։
Սա, Միրզոյանի խոսքով, «նորմալ բանակցային գործընթաց է», որը կշարունակվի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ