Լրահոս
Օրվա լրահոսը

Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցի մասին Երևանն ու Բաքուն միմյանցից տարբերվող հաղորդագրություններ են տարածել

Հոկտեմբեր 05,2022 16:52

«Ազատություն». Հայաստանն ու Ադրբեջանը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով երեկվա հեռախոսազրույցի մասին միմյանցից տարբերվող հաղորդագրություններ են տարածել։ Երևանը հայտարարում է, թե արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, Բաքվի պնդմամբ՝ ընդգծվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ աշխատանքները շարունակելու հարցը»։

Այսօր էլ Իլհամ Ալիևն է հայտարարել՝ Ղարաբաղն Ադրբեջան է, Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ։ Ու իրենք չեն պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես են կազմակերպելու նրանց կյանքը իրենց տարածքում։

Մինչ հայաստանցի պաշտոնյաներից հնարավոր չէ ստանալ տեղեկություն՝ Երևանն, օրինակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումների ի՞նչ մեխանիզմ է առաջարկել, Արցախից ամիսներ շարունակ փաստացի չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու անհրաժեշտություն են տեսնում։

«Միջազգային ճանաչված ձևաչափ կա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահություն, որտեղ Արցախը ստացել է կարգավիճակ, ճանաչված է որպես բանակցությունների և հակամարտության կողմ, դա միջազգայնորեն ճանաչված է: Մենք չենք ուզում հրաժարվել այդ ձևաչափից, եթե ձևաչափը կա, ինչի՞ պիտի հրաժարվենք այդ ձևաչափից: Մենք միշտ ասել ենք՝ պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց», – ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31