Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Հայկական ընկերությունների 90%-ը, թվային տեսանկյունից, տհաս են»

Հոկտեմբեր 05,2022 16:40

Երեւանում այսօր մեկնարկած Գլոբալ նորարարական 5-րդ ֆորումում (GIF) պանելային քննարկման ժամանակ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արհեստական բանականության մասին խոսելիս ասաց՝ ամեն նորն էլ ինչ-որ տեղ վախեցնող է, եւ արհեստական բանականությունը կարող համարվել մի բան, որը կարող է դիտարկվել որպես տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել մեր աշխատուժը, խլել մեր աշխատանքն ու աշխատատեղերը։

Տիգրան Ավինյան

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում դա այնքան էլ վախեցնող չէ, դա մի բան է, որը փոխլրացնում է աշխատուժին։ Գլոբալ տնտեսական ֆորումում տվյալներ են ներկայացվել՝ գալիք 10 տարվա ընթացքում 133 մլն աշխատատեղ է ստեղծվելու»։

Panel – Disruptive influence of AI on Industry Tigran Avinyan, Chairman of the board, ANIF Monique Morrow, Distinguished Architect of Emerging Technologies of Syniverse Technologies Martin Cotter, Senior Vice President of Industrial and Multi-Markets Business Group of Analog Devices Moderator: YervantZorian, Chief Architect of Synopsys Inc

Ապա Ավինյանը, օրինակ բերեց աշխարհահռչակ առցանց առեւտրի հարթակը՝ Alibaba-ն․ «Տեսեք, այդ chat-bot-երը երբվանից են օգնում նրանց, ովքեր գնումներ են անում Alibaba-ում, երբեմն այդ աշխատանքն անում են ավելի լավ, քան մարդը»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ անդրադառնալով հարցին, թե ՀՀ կառավարությունն ինչ է անում արհեստական բանականության ոլորտում, նշեց պետական աջակցության ծրագրերը։

Նախարարի լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից

Նա, սակայն, նախ խոսեց տնտեսական աճի մասին․ «Մենք այս տարի ունենք մոտ 14% տնտեսական աճ, ինչը շատ բարձր թիվ է, կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են դրան։ Մենք ունենք ծաղկող ՏՏ ոլորտ, որը մեծ աճ է ապահովում, ունենք այդ ոլորտի արտադրության սպառում»։

Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է խթանել տնտեսության արտադրողականությունը, վստահեցրեց՝ դրա համար կան մեծ հնարավորություններ․ «Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, ունենք հնարավորություն բարելավելու արտադրողականությունը, դրա համար երեւի խնդիրը բաժանենք երեք մասի։ Առաջինը՝ ունեցած սարքավորումների եւ հիմնական միջոցների, ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացումն է։ Ունենք շատ պոպուլյար ծրագիր՝ տնտեսության արդիականացման ծրագիրը։ Վերջին մի քանի ամիսներին 350-ից ավելի ընկերություն դարձել է դրա շահառուն, ընդլայնել են իրենց արտադրական պոտենցիալն ու կառավարությունը սուբսիդավորում է։ Ծրագրի կարեւոր մասն այն է, որ փորձում ենք օգտագործել բարձրակարգ մասնագետներին՝ ՀՀ տնտեսությունը խթանելու համար։ Մարդիկ են, որոնց բերում ենք, որպեսզի օգնեն ընկերություններին եւ պետությունը, նրանց եռամսյա աշխատավարձի 20-70% ֆինանսավորում ենք՝ եթե բարձր որակավորում ունեցող մարդիկ են։ Սա հնարավորություն է, որպեսզի մեր ընկերությունները ներգրավեն արտասահմանցի տաղանդավոր մարդկանց, որոնք հնարավորություն կտան զարգացնել իրենց ընկերությունն ու երկրի տնտեսությունը»։

Երրորդ ծրագիրը, ինչպես Քերոբյանը վստահեցրեց, կառավարությունը նոր է սկսելու․ «Պիտի օգնենք մեր ընկերություններին, որպեսզի թվային տրանսֆորմացիայի ենթարկվեն։ Եթե խոսում ենք արհեստական բանականության մասին, ապա հայկական ընկերությունների 90%-ը, թվային տեսանկյունից, տհաս են, հասունացած չեն։ Մեծ պոտենցիալ կա այստեղ ավելացնելու արտադրողականությունը»։

Panel – Disruptive influence of AI on Industry Tigran Avinyan, Chairman of the board, ANIF Monique Morrow, Distinguished Architect of Emerging Technologies of Syniverse Technologies Martin Cotter, Senior Vice President of Industrial and Multi-Markets Business Group of Analog Devices Moderator: YervantZorian, Chief Architect of Synopsys Inc

Նրա խոսքով՝ ընկերությունները, որոնք որդեգրում են արհեստական բանականության տեխնոլոգիաները, շատ ավելի արագ են զարգանում, դառնում են ավելի արդյունավետ։

«Երբ խոսում ենք կառավարության մասին, ակնհայտ է, որպես ազնիվ բյուրոկրատներ, մենք սկսել ենք արհեստական բանականությունը ներդնել մեր եկամուտների համակարգում, որպեսզի ավելացնենք մեր եկամուտները։ Հարկային ծառայությունն ունի արհեստական բանականության որոշակի գործիքներ, որպեսզի հասկանան՝ որտեղ կան հարկային իրավախախտումներ, հարկերից խուսափում։ Տնտեսությունում կան ոլորտներ, որտեղ ընդհանրապես չունենք արհեսատական բանականության գործիքներ, եւ աստիճանաբար փորձում ենք հասնել նրան, որ որոշումները կայացվեն փաստահեն եղանակով, եւ միգուցե նաեւ՝ արհեստական բանականության օգնությամբ արվեն»,-ասաց Քերոբյանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31