Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՇ պետի ընտանիքի անդամների ՌԴ քաղաքացիությունն ինչ-որ պահի շահերի բախում է առաջացնելու. փորձագետ

Հոկտեմբեր 05,2022 15:50

ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա կինն ու երկու անչափահաս երեխաները ՌԴ քաղաքացիներ են։

2022 թվականի հայտարարագրում երեխաների ՌԴ քաղաքացիության մասին Ասրյանը չի նշել, նշված է եղել նախորդ տարիների հայտարարագրերում:

Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ, բարձրաստիճան պաշտոնյայի անաչառ գործունեության վրա այդ հանգամանքը կարող է ազդել:

«Վստահ եմ, որ շահերի բախումը կարող է լինել: Սա կարող է լինել որոշակի լծակ այլ երկրի կողմից որոշումների կայացման վրա ազդելու: Ոչ այսքան բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում գուցե դա ընդհանրապես կարեւոր չէ, բայց այս դեպքում… Մի օրինակ բերեմ, ԱՄՆ-ում անցած տարի ընտրում էին ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի հետ կապ ունեցող պաշտոնյայի, որն ընդամենը ծնվել ու մեծացել էր Խորհրդային միությունում, բայց դեռ 90-ականների սկզբին արտագաղթել էր ԱՄՆ, այնտեղ դարձել հայտնի մասնագետ: Ըստ էության՝ նրա ընտրությունը տապալեցին, ինչ է թե՝ Խորհրդային միությունում է ծնվել ու կարող է Ռուսաստանն ինչ-ինչ ազդեցություն իր վրա ունենալ: Լրիվ տեսական, ոչ մի ապացուցված փաստ չկար: Ինքը վաղուց ԱՄՆ քաղաքացի էր, իր կարիերան կայացել էր ԱՄՆ-ում, բայց միայն Խորհրդային միությունում մեծացած լինելու համար նրա ընտրությունը տապալվեց, որովհետեւ համարեցին անվտանգության խնդիր: Այնպես որ շահերի բախում հնարավոր է, նույնիսկ եթե այս պահին չկա, ինչ-որ պահի շահերի բախում կարող է լինել »,-նկատեց փորձագետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31