Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքի աշխատանքն է՝ հզորացնել հայրենիքը». Նինա Հաչիգյանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում ենթազգային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 05,2022 15:54

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորում է դեսպան Նինա Հաչիգյանին, որը ծառայում էր որպես Լոս Անջելես քաղաքի միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետ, ԱՄՆ Պետդեպարտամենտում` որպես ենթազգային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ վերջերս նշանակվելու կապակցությամբ. դա մի դեր է, որը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությունը՝ աշխատել համաշխարհային առաջնորդների հետ և ներգրավվել գործընկերների հետ՝ միաժամանակ առաջ մղելով իր ներքին օրակարգը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ «հետզհետե ավելի փոխկապակցված գլոբալ միջավայրում… Դեսպան Հաչիգյանը կգլխավորի Պետքարտուղարության ջանքերը՝ ներգրավելու տեղացի գործընկերներին, խթանելու կապերը Միացյալ Նահանգներում և արտերկրում… և հիմնովին կամրապնդի Պետքարտուղարության կապերը մեր քաղաքների և համայնքներ հետ»։

Դիվանագետ և քաղաքական գործիչ, ով Լոս Անջելես քաղաքի միջազգային հարաբերությունների գծով առաջին փոխքաղաքապետ էր, դեսպան Հաչիգյանը 2022թ.-ի հունվարին նաև նշանակվել էր ԱՄՆ Պաշտպանության նախարարության քաղաքականության խորհրդի կազմում։ Նրա բեղմնավոր կարիերան ներառում է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայում, որտեղ նրա ռազմավարական գործընկերությունները և նախաձեռնությունները հանգեցրեցին նրան, որ նա արժանացավ ԱՄՆ Պետդեպարտամենտի Բարձրագույն պատվո մրցանակին իր ծառայության համար:

«Համագումարը շնորհավորում է դեսպան Հաչիգյանին ևս մեկ աչքի ընկնող նշանակման կապակցությամբ»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Հանրային ծառայության մեջ նրա փայլուն կարիերան հիացմունքի է արժանի և ծառայում է որպես ոգեշնչում երիտասարդ ամերիկահայ մասնագետների համար՝ պետական և հասարակական գործերում ավելի շատ ներգրավված լինելու համար»:

Դեսպան Հաչիգյանը պարգևատրվեց նահանգապետ Ջորջ Դեյքմեջյանի անվան Համագումարի Հանրային ծառայության մրցանակով 2022թ.-ի հունիսին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած Համագումարի 50-ամյակի Գալա երեկոյի ժամանակ, որտեղ նա խոսեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ուժեղ ու ժողովրդավարական Հայաստան և Արցախ կերտելուն օգնելու մասին:

«Մենք երբեք չպետք է ընկալենք հայրենիքի գոյությունը որպես անառարկելի»,- հայտարարեց նա։ «Սփյուռքի աշխատանքն է՝ հնարավորինս հզորացնել հայրենիքը, ու թեև անցումը դեպի ժողովրդավարություն հեշտ չէ՝ գլխավոր խնդիրն է շարունակել նայել մեր հայրենիքի ապագային, և ոչ մի այլ խումբ, քան Ամերիկայի հայկական համագումարը, ավելի լավ դիրքում չէ դա անելու համար»։

Դեսպան Հաչիգյանը ծառայել է որպես Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ավագ գիտաշխատող և ավագ փոխնախագահ և 2012թ.-ին Օբամայի նախընտրական քարոզարշավի համար Ասիայի քաղաքականության համատնօրենն էր: Նա WASA-ի (Women Ambassadors Serving America)՝ Ամերիկային ծառայող կին դեսպանների հիմնադիրն է, որը բաղկացած է ավելի քան 200 ներկա և նախկին դեսպաններից, Ազգային անվտանգությունում կանանց համար առաջնորդական կոալիցիայի (LCWINS) համահիմնադիրն է, Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության խորհրդատվական խորհրդի հիմնադիր խորհրդի անդամ, Կալիֆորնիայի 100 հանձնաժողովի անդամ, Խաղաղօվկիանոսյան միջազգային քաղաքականության խորհրդի անդամ և արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ:

2022թ.-ի հունիսին Համագումարի Գալա երեկոյի ժամանակ Դեսպան Նինա Հաչիգյանը Կալիֆորնիայի նախկին առաջին տիկին Գլորիա Դուքմեջյանից ստացավ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի անվան Համագումարի Հանրային ծառայության մրցանակը, որն անվանակոչվել է ի պատիվ Կալիֆորնիայի հանգուցյալ նահանգապետի

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31