Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար առանձնացված է 250 տեղ՝ ՌԴ բուհերում սովորելու համար»․ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կրթական ծրագրերի համակարգող

Հոկտեմբեր 05,2022 15:45

Առաջին անգամ Հայաստանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 6-7-ը կանցկացվի ռուսական բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչները հավաստիացնում են, որ կրթական տոնավաճառում իրենց ծրագրերը կներկայացնեն ռուսական ամենապահանջված եւ հանրաճանաչ բուհերը:

Բացի այդ, Երևանում գործող Ռուսական տունը (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը) արդեն սկսել է ամենամյա կրթական ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար ընդունվել ռուսական բուհեր:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց, որ առաջին անգամ են նման մասշտաբային ձեւով անդրադառնում ցուցահանդեսին եւ ռուսաստանյան բուհերի ներկայացմանը։ «Մեծ թվով հայտեր էին ստացվել, շուրջ 40 բուհ պետք է մասնակցեր կրթական ցուցահանդեսին, սակայն ներկա իրավիճակով պայմանավորված՝ ոչ բոլորն են ժամանել։ Ցուցահանդեսին մասնակցում են Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, Պլեխանովի անվան տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, այլ բուհեր։ Այնուամենայնիվ, լավագույնները ժամանել են։ Ամեն բուհ ունի իր տարածքը, իր ստենդները, իր վիզուալիցազիան, կրթական տոնավաճառի երկու օրերի ընթացքում ցանկացած դպրոցական, հայրիկ եւ մայրիկ կարող են մոտենալ եւ ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները․․․ Շատ լայն սպեկտրով են բուհերը ներկայացված՝ Սեւաստոպոլ, Մոսկվա, Դոնի Ռոստով, Նովոչերկասկ, գումարած մոսկովյան երեք լավագույն բուհերը»,-ասաց նա։

Վադիմ Ֆեֆիլովն անդրադարձավ նաեւ Երեւանում գործող ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերին եւ Երեւանում գործող Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանին։

Երեւանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգող Տատյանա Դրոնսկայան եւս ընդգծեց, որ արդեն սկսվել է Ռուսաստանի բուհերում դիմորդների ընտրությունը՝ ՌԴ պետական բյուջեի հաշվին սովորելու համար։ «Հայաստանի համար առանձնացված է 250 տեղ։ 250 ընտրված դիմորդներ կարող են անվճար սովորել Ռուսաստանի Դաշնության բուհերում»։ Նա ասաց, որ հայաստանցի դիմորդները կարող են հավակնել բակալավրիատում, մագիստրատուրայում ուսանելուն, ինչպես նաեւ այնպիսի մասնագիտություններ ձեռք բերել, որտեղ կրթությունը 5 տարով է։

Տատյանա Դրոնսկայան հավելեց, որ Հայաստանից կարող են դիմել նաեւ ասպիրատուրա՝ տարբեր մասնագիտությունների գծով, իսկ բժիշկները՝ օրդինատուրա, արվեստի բուհերն ավարտածները՝ ասիստենտուրա։

Տատյանա Դրոնսկայան ասաց, որ Հայաստանից դիմողների համար ավանդաբար ամենապահանջվածը բժշկությունը, տնտեսագիտությունը եւ իրավագիտությունն են, այսօր նույնքան պահանջված են նաեւ ՏՏ տեխնոլոգիաները, մաթեմատիկան, բանասիրությունը, կինոն, թատրոնը եւ կատարողական արվեստները։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31