Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները նոր բարձունք են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 05,2022 15:14

Բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների տղաների հավաքականը Իտալիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում նվաճել է հինգ մեդալ եւ  ընդհանուր հաշվարկով պայքարն ավարտել է առաջին տեղում:

Այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Նրանց հետ միասին պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան բարձրանալու հնարավորություն ուներ նաեւ 70 կգ քաշային Երանոս Օհանյանը, սակայն նա նախորդ մենամարտերից մեկում վնասվածք էր ստացել եւ առաջնության բժիշկը նրան թույլ չէր տվել մասնակցել վճռորոշ մենամարտին, ինչի արդյունքում մեր բռնցքամարտիկը բավարարվել է արծաթե մեդալով:

Հայաստանի հաշվարկում նաեւ երկու բրոնզե մեդալ կա, որոնք գրանցել են 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:

ՀԲՖ-ն տեղեկացնում է, որ առաջնության ընթացքում արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն մեր հավաքականի կողքին է եղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31