«Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում և վերջին էսկալացիան, որը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերը` պատճառ դառնալով մարդկային կյանքերի կորուստների։ Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են, և մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին, մեր առողջապահական ու զարգացման բոլոր գործընկերներին իրենց փորձը կիսելու և տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար` օգնելով մեզ սովորել մյուսներից և կիսվել մեր փորձառությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման առաջին օրը պատասխանեցինք նաև ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունները խթանելու մոտեցումների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։
ՀՀ առողջապահության նախարարություն