Հրապարակվել են հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք հոկտեմբերի 17-ից 23-ը մասնակցելու են Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայանալիք մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանը կունենա ութ մասնակից: Նրանք են. 60 կգ՝ Տիգրան Մինասյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Գագիկ Հակոբյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան:
Ազատ ոճայինները մրցավայր մեկնելու են ինն ըմբիշով. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Կնյազ Իբոյան, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյան, 97 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ