Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթները առավել արդյունավետ եղանակով կիրականացվեն․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Հոկտեմբեր 05,2022 14:42

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական ակտերի 2 նախագծեր՝ միտված հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Նախագծերով ամրագրվել են կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միևնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու, ինչպես նաև կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու կառուցակարգերը:

Այս կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության և արդյունավետության բարձրացմանը, կստեղծեն հնարավորություն լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավելու, կնվազեցնեն հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության մակարդակը և դրական ազդեցություն կունենան ֆինանսական ռեսուրսների խնայողության տեսանկյունից:
Միաժամանակ, նախագծերով կարգավորվել և հստակեցվել են կատարողական գործողություններ իրականացնելիս գույքի պահատվության անհրաժեշտության դեպքում ծագող հարաբերությունները, գույքը Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանելու դեպքերը, ինչպես նաև նախատեսվել է պահատվության հանձնված գույքը հետ չպահանջվելու դեպքում այն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով իրացնելու և ստացված գումարը պարտապանին (գույքի սեփականատիրոջը) վերադարձնելու հնարավորություն:

Նշված կարգավորումները նպատակ են հետապնդում սահմանել պարտապանի (գույքի սեփականատիրոջ) գույքի պատշաճ պահպանության երաշխիքներ, ինչպես նաև հստակեցնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները գույքի պահպանություն կազմակերպման հետ կապված՝ նվազեցնելով պետական բյուջեի միջոցների հաշվին լրացուցիչ ծախսեր իրականացնելու և միջոցներ վատնելու ռիսկերը։

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31