Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը կոչ ուղղեց դատապարտելու հայ հերիներու գնդակահարումը և պատասխանատուները հաշուետուութեան ենթարկելու 

Հոկտեմբեր 05,2022 14:04

«Ազդակ». ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Եոաննա Վրոնեցքային յղեց նամակ մը, որուն մէջ անոր ուշադրութեան հրաւիրեց 2 հոկտեմբերին ազրպէյճանական թելեկրամեան ալիքներու կողմէ շրջանառութեան մէջ դրուած հայ պատերազմական գերիներու գնդակահարութեան տեսանիւթը:

Հայ դատի մարմինը նշեց, որ Հայաստանի Հանրապետութեան գերիշխան տարածքին վրայ Ազրպէյճանի` 13 սեպտեմբերին շղթայազերծած չհրահրուած յարձակումի ընթացքին 4 հայ կին զինուորներու դէմ պատերազմական ոճիր գործուած ու տեսագրուած էր:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ընդգծեց, որ այդ արարքները Ժընեւի ուխտի յստակ խախտում են, եւ ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղարին, միջազգային ընտանիքին եւ մարդկային իրաւանց միջազգային կազմակերպութիւններուն կոչ ուղղեց` «յստակ ու աներկբայելի կերպով դատապարտելու այդ քստմնելի եւ բարբարոսական արարքները, որոնք անմիջական արդիւնքն են ազրպէյճանական իշխանութիւններուն հակահայ քաղաքականութեան ու հռետորաբանութեան, եւ հաշուետուութեան ենթարկելու այդ արարքներու պատասխանատուները»:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նաեւ այս առնչութեամբ հաղորդագրութիւն մը յղեց լիբանանեան լրատուամիջոցներուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31