Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2025 թվականը 85 մլն աշխատատեղ կվերանա, միաժամանակ 97 մլն նոր աշխատատեղ կստեղծվի, 16 տրիլիոն դոլարի ներդրում՝ գլոբալ տնտեսությունում»․ Անդրե Անտոնյան

Հոկտեմբեր 05,2022 12:55

Երեւանում մեկնարկել է Գլոբալ նորարարական 5-րդ ֆորումը (GIF), որին մասնակցում են աշխարհում հայտնի դեմքեր, ոլորտի առաջատարներ։

The opening ceremony of the ‘Global Innovation Forum’ took place at Dvin Music Hall of Yerevan, Armenia

FAST (Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անտոնյանն իր ելույթում ասաց՝ ֆորումին մասնակից հայտնի անձինք այստեղ են, որպեսզի աջակցեն Հայաստանին՝ առաջ տանելու տեխնոլոգիաները եւ բարելավել նորարարությունը․ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հզորացնել Հայաստանը եւ առաջ տանել տեխնոլոգիաները եւ վստահություն ունենալ համաշխարհային տեխնոլոգիական համայնքի կողմից»։

Անտոնյանի խոսքով՝ Գլոբալ նորարարական ֆորումն անցկացվում է 2017 թվականից, եւ ամեն տարի տեխնոլոգիաների եւ գիտության առաջատար դեմքեր հավաքվում են Երեւանում, որպեսզի կիսվեն իրենց տեսլականով եւ գաղափարներով, ներկայացնեն դրանց պրակտիկ կիրառելու հմտությունները․ «Քննարկվել են մեքենայական ուսուցումը, հետազոտական գիտությունը, ինժեներությունը՝ որպես էվոլյուցիա եւ բանականության վերափոխումը»:

Նրա ներկայացմամբ՝ ֆորումը երկու տարի դադարից հետո կրկին վերադարձել է․ «Վերադարձել ենք նոր գաղափարներով, նոր էներգիայով, որպեսզի ձեւավորենք էկոհամակարգը, որը նպաստում է գիտությանը, տեխնոլոգիաներին, առաջընթացին, նորարարությանը: Եվ ես վստահ եմ, որ գիտությունն ու նորարարությունն ավելի հզոր են դարձել, արհեստական բանականությունը շատ արագ է զարգանում, բարդանում եւ ավելի մեծ կարեւորություն ստանում հասարակության համար: Արհեստական բանականությունը ներթափանցում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներ: Եվ մենք փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների եւ մարդու կյանքի կապը»:

Անտոնյանը արհեսատական բանականության ազդեցության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց՝ կանխատեսվում է, որ մինչեւ 2025 թվականը 85 մլն աշխատատեղ է վերանալու, դրա հետ մեկտեղ 97 մլն նոր աշխատատեղեր են ստեղծվելու, 16 տրիլիոն դոլար ներդրում է ակնկալվում գլոբալ տնտեսությունում․ «Սա Հնդկաստանի եւ Չինաստանի համատեղ ՀՆԱ-ն է այսօր։ Մեծ թիվ է։ Արհեստական բանականությամբ պայմանավորված խթանումը միայն Չինաստանում կկազմի 26%՝ տնտեսական աճի տեսանկյունից։ Արհեստական բանականության 56% աճ է ակնկալվում։ Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ստեղծել նոր դեղամիջոցներ, գտնել նոր լուծումներ մարդկանց առողջությունը պաշտպանելու համար։ Մինչեւ 2025 թվականը ձեռնարկությունների 95%-ը ավելացնելու է արհեսատական բանականությունը կամ տեխնոլոգիական լուծումներն իրենց արտադրությունում»։

The opening ceremony of the ‘Global Innovation Forum’ took place at Dvin Music Hall of Yerevan, Armenia

Անդրադարձավ FAST-ին, Անտոնյանը նշեց՝ այն Հայաստանում գիտական եւ տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար ստեղծված հիմնադրամ է, որն ապահովել է բավականին լուրջ առաջընթաց․ «Մենք աշխատում ենք հետազոտության եւ զարգացման ոլորտում, ինչը հնարավորություն կտա ապահովել տեխնոլոգիական զարգացումները Հայաստանում, մեկնարկել են 30-ից ավելի ծրագրեր, ունեցել ենք 600 ձեռնարկատերեր, 1500 հետազոտողներ, 500-ից ավել շահառուներ»։ Այս ծրագրերի շնորհիվ, ինչպես նշեց Անտոնյանը, ՀՀ–ի եւ աշխարհի տասը թիմերի միջեւ կապեր են հաստատվում, աշխատում են գիտության ոլորտում եւ հնարավորություն են տալիս ստեղծել ստարտափներ, որոնք հնարավորություն են ունենում հետագայում մասնակցել համաշխարհային մակարդակի ծրագրերին եւ ընդլայնել արտադրությունը․ «Մենք փորձում ենք աջակցել երկրի առաջընթացին արհեստական բանականության ոլորտում»:

Հայաստանը բավականին բարձր վարկանիշ ունի, ինչը խոսում է բարձր ներուժի մասին։ Հայաստանը գլոբալ նորարարական համաթվում 132 երկրների շարքում 69-րդն է, պատրաստվածությամբ՝ 60-րդը, գիտության եւ մաթեմատիկայի որակի տեսակետից՝ 33-րդն է համաշխարհային մրցակցային ինդեքսի համաձայն։ Fast-ը փորձում է անմիջականորեն նպաստել սրան եւ Հայաստանը դարձնել նորարական գիտահեն պետություն մինչեւ 2041 թվականը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31