Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծագույն ցավ եմ ապրում, որ Վիգեն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի մոտ միավորներ հավաքելու համար անում է հակահայկական արտահայտություններ». Գեղամ Նազարյան

Հոկտեմբեր 05,2022 12:38

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ «բացի ձեզանից եւ Արցախից՝ ոչ ոք Արցախի տարածք չի ընդունում. ես, իհարկե, չեմ ընդունում»:

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, արձագանքելով Վիգեն Խաչատրյանին, ասաց. «Դա շատ անլուրջ է, նաեւ վտանգավոր է: Նա արտահայտում է ոչ միայն իր անձնական կարծիքը, այլ նաեւ փորձում է ձեւակերպել Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը: Դա վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի ճանաչում ՀՀ սահմանները: Ու այն հայտարարությանը, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն ասեց՝ ի՞նչ սահմանների մասին է խոսքը, երբ սահմանազատում, սահմանագծում չի եղել: Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ պահվածքը: Ու այս իրավիճակում, կարծես լինելով Ադրբեջանի դեսպանը ՀՀ-ում, հայտարարել, որ այն, որ Արցախի սահմանները որեւէ մեկը չի ճանաչել, դրա համար կարող ենք ասել, որ այդ տարածքները չկան, այսինքն, ինքն ասում է, որ եթե Ադրբեջանը, Ղազախստանը կամ Տաջիկստանը չեն ճանաչել Արցախի սահմանները, ուրեմն Հադրութը Արցախ չի:

Իրենք պետք է ներողություն խնդրեն իրենց ամեն մի նման արտահայտության համար, որովհետեւ համապատասխան մարմինները վաղ թե ուշ քննելու են դա ու պարզեն՝ ինչու է ՔՊ ներկայացուցիչը այդքան ջանասիրաբար, անխոնջ տեսքով ու պահվածքով պաշտպանում ադրբեջանական տեսակետները:

Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանազատում ու սահմանագծում չեն արել ու մոտ 30 տարի, երբ ստեղծվեց Մինսկի խումբը, բանակցությունների թեման ոչ միայն կարգավիճակն էր, այլ նաեւ՝ ինչպիսին պետք է լինի Արցախի սահմանները: Երբ որ Նիկոլը մտածեց՝ գյուտ է արել ու հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի, Արցախի եւ ՀՀ ժողովրդի ցանկությամբ, ինքը չմտածեց, որ անհեթեթություն է ասում, որովհետեւ եթե բանակցություն է ընթանում, լուծումը պետք է որոշակի բավարարի կողմերին: Ցավ եմ ապրում, որ Վիգեն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի մոտ միավորներ հավաքելու համար անում է հակահայկական արտահայտություններ: Մեծագույն ցավ եմ ապրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31