Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Ալեն Սիմոնյանը վերհիշի իր ֆեյսբուքյան լուսանկարը 2020-ի սեպտեմբերին, Ալեն Սիմոնյանի հայրենիքը Աղդամն է, թող հետ բերի Աղդամը». Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 05,2022 12:25

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ տարվա վերջ չի լինելու ու չի շնորհավորելու հայ ժողովրդի Նոր տարին, դա անելու է կամ այլ անձ, կամ մի խումբ այլ անձինք:

Այս առնչությամբ այսօր նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ դա Վահե Հակոբյանի անձնակա՞ն հաշվարկն է, թե՞ խմբակցությունն էլ գիտի ինչ ծրագրով է դրան հասնելու: Մանուկյանը պատասխանեց. «Վահե Հակոբյանը արտահայտել է մեր ժողովրդի մեծ մասի ցանկությունը, որովհետեւ «բա սրան երբ եք լարելու», «էս ե՞րբ է գնալու հարցը ավանդաբար ամեն քայլափոխի հնչում է: Դա արդեն հանրային պահանջ է»:

Գեղամ Մանուկյան

Հարցին՝ Մխիթար Զաքարյանը մանդատը վայր դրեց, դա կապված է խմբակցության հետ անհամաձայնությա՞ն հետ, թե՞ նրան չեն ներել իր «ներողությունների» համար՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ոչ, Մխիթար Զաքարյանը մնում է իրենց գործընկերը, ուղղակի նրա անձնական որոշումն էր խորհրդարանից դուրս իր գործունեությունը ծավալել:

Գեղամ Մանուկյանին ԱԱԾ էին հրավիրել՝ քուրդ ազատամարտիկների գործով: Խնդրեցինք փակագծերը բացել: Նա ասաց, որ բոլոր հարցադրումներն ուղղենք ՔՊ խմբակցության քրդական համայնքի պատգամավոր Կնյազ Հասանովին: Երբ լրագրողները փոխանցեցին Հասանովի տեսակետը, այն է՝ «խճճվել եմ, չգիտեմ որն է ճիշտ», Գեղամ Մանուկյանը արձագանքեց. «Դե ուրեմն համարենք, որ իշխանության պատգամավորը խճճվել է»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հարցադրում էր հնչեցրել՝ մարդիկ, որոնք դեմ են խաղաղության օրակարգին, իրենց առաջարկը ո՞րն է՝ «հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն»: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Թող Ալեն Սիմոնյանը վերհիշի իր ֆեյսբուքյան լուսանկարը 2020-ի սեպտեմբերին: Ալեն Սիմոնյանի հայրենիքը Աղդամն է, թող հետ բերի Աղդամը, ոչ թե խաղաղության կեղծ օրակարգի մասին հայտարարություններ անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31